ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

122000 ձայն ընդդեմ Յանուկովիչի

122000 ձայն ընդդեմ Յանուկովիչի
02.12.2013 | 15:02

Սպիտակ տան կայքէջում հրապարակվել են ութ ուղերձներ, որոնցով ԱՄՆ-ին խնդրում են օգնել ՈՒկրաինային, «պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախարարների կաբինետի անդամների դեմ»: ՈՒղերձը հավաքել է 122 հազար ձայն, ուրեմն մոտ ժամանակներս պետք է քննարկվի և պաշտոնական արձագանքի արժանանա:

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ